Mediamax Sport-ին Ավդալյանը հայտնել է, որ հիմա առաջնությունում պահեստային մրցավար է:
«Տեղափոխել են ռեզերվ, քանի որ ըստ ինձ հասած տվյալների Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիան բողոքել է։ Չգիտեմ, թե հետո ինչ կլինի։ Իսկ առհասարակ, ոչ միայն այս հարցի հետ կապված, ես ինչպես հաղթանակներն եմ արժանապատիվ ընդունում, այնպես էլ հարվածները: Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- նշել է Ավդալյանը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասել էր, որ Մոլդովայում ընթացող առաջնության ժամանակ, երբ հնչել է Թուրքիայի հիմնը, Նազիկ Ավդալյանը որևէ ակցիա չի իրականացրել։
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, քիչ առաջ էլ Նազիկ Ավդալյանի հետ եմ խոսել, նա Թուրքիայի հիմնը հնչելու ժամանակ որևէ ակցիա չի իրականացրել։
Պարզապես համընկնում է եղել, տանից տղայից լուսանկարներ է ստացել այդ պահին, հեռախոսի լարը կարճ է եղել, կքանստել է և այդպես խոսել տղայի հետ։ Ակցիայի որևէ մտադրություն չի ունեցել, այլ զուտ պատահական համընկել է»։