21 Ապրիլի, 2023
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեկնարկային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի 5 ներկայացուցիչ:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում` քառորդ եզրափակիչում զիջելով թուրք Ադեմ Բուրակին: Մկրտչյանը հնարավորություն կստանա ամփոփիչ գոտեմարտ անցկացնել, եթե Բուրակը դուրս գա եզրափակիչ:

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամեդովին 1:5 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար:

77 կգ քաշային աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ` կիսաեզրափակիչում գերազանցելով թուրք Յունուս Բասարին 6:1 հաշվով: Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը սերբ Վիկտոր Նեմեսն է: Այդ գոտեմարտը կկայանա ապրիլի 22-ին:

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը քառորդ եզրափակիչում մրցեց և զիջեց Դանիան ներկայացնող մարզիկին: Նազարյանը հնարավորություն կստանա պայքարելու մեդալի համար, եթե դանիացին դուրս գա եզրափակիչ:

Եվ գերծանր քաշային կարգում Դավիթ Օվասափյանը հաղթեց մեկնարկում, սակայն զիջեց քառորդ եզրափակիչում` Լիտվան ներկայացնող Մանտաս Կնյստատասին:

Լրահոս