«Միլանի» ակտիվ երկրպագուները ՊՍԺ-ի հետ ՉԼ խմբային փուլի խաղի համար արշավ են պատրաստել ուղղված փարիզցիների դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային, որը նախկինում հանդես է եկել իտալական ակումբում, հայտնում է Football Italia-ն վկայակոչելով Il Corriere della Sera-ին, փոխանցում է Armsport-ը։
Աղբյուրի համաձայն երկրպագուները կեղծ թղթադրամներ են նետելու դարպասապահի վրա և կրելու են 71 համարով շապիկներ, ինչը նեապոլիտանական ավանդույթի համաձայն նշանակում է «առանց արժեքների մարդ»։
Սա առաջին դեպքն է, երբ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը «Սան Սիրո» մարզադաշտում կհանդիպի իր նախկին ակումբի հետ: Հարկ է նշել, որ Դոնարուման 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ին միանալուց հետո «Միլանում» արդեն երկու անգամ խաղացել է ազգային թիմում: «Միլանի» երկրպագուները երկու անգամ էլ սուլել են դարպասապահին։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միլան» – ՊՍԺ հանդիպումը կկայանա երեքշաբթի նոյեմբերի 7-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին: