13 Դեկտեմբերի, 2022
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է շարունակել ելույթները ազգային թիմում:

Պորտուգալական Correio da Manhã-ի տեղեկություններով, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ծրագրում է մասնակցել Եվրո-2024-ին:

Իրավիճակի հանգուցալուծումը կախված է նաև գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշից, որը պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Վերջին շրջանում մասնագետի և ֆուտբոլիստի հարաբերություններում լարվածություն կա:

Ռոնալդուն հասկանում է, որ լավ մարզավիճակում չէ, ու իրեն մեղադրում է մինչմրցաշրջանային փուլը բաց թողնելու մեջ:

Հիշեցնենք, որ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էր Մարոկկոյի թիմին: Կրիշտիանու Ռոնալդուն խմբային փուլի երեք խաղերում խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու դարձել 1 գոլի հեղինակ գրավելով Գանայի հավաքականի դարպասը: Փլեյ-օֆֆի 2 խաղերը 37-ամյա հարձակվողը սկսել էր պահեստայինների նստարանից ու միայն երկրորդ կեսում մտել փոխարինման: ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո Ռոնալդուն չէր զսպել արցունքները:

Լրահոս