Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր երկու մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել նժույգթափերի վարժության եզրափակչում և հավաքելով 14,266 միավոր բրոնզե մեդալ է նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում: Եզրափակչում նա հավաքել է 14,733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Այս վարժության եզրափակչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը 14,433 միավորով:
Վաղը ապրիլի 16-ին, Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակչում: Օրերս Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում 82.665 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։