Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին Խորվաթիայի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն էլ շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա: Սակայն խորվաթները առավելությունը գոլի վերածեցին առաջին կեսի վերջնամասում: Խաղի 41-րդ րոպեին` գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Անտե Բուդիմիրը: Երկրորդ կեսի հիմնականում մասում ևս գնդակին տիրում էր Խորվաթիան, Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Չանչարևիչը մի քանի դրվագներում փրկեց թիմին վերահաս գոլից:
Խորվաիթա-Հայաստան` 1:0
Խորվաթիան այս հաղթանակի շնորհվի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլ: