Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Կիևը կարծում են, որ Ղրիմը ուժով վերադարձնելը դժվար թե հաջողվի, գրում է The Washington Post-ի միջազգային սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը։
«Ղրիմի թերակղզին գրավելու լայնածավալ արշավն անիրատեսական է, ըստ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շատ պաշտոնյաների: Մասամբ այն պատճառով, որ Պուտինը ակնարկել է, որ Ղրիմի վրա հարձակումը կարող է միջուկային էսկալացիայի խթան հանդիսանալ»,- նշում է Իգնատիուսը։
Լրագրողի խոսքով Բայդենի վարչակազմը համաձայն է ուկրաինացիների հետ, որ Ղրիմը պետք է վերադարձվի, բայց կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի համար ավելի կարևոր է, գոնե դադարի իր վրա նոր հարձակումները։
6