21 Մարտի, 2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շեմին։ Aliq.ge-ի փոխանցմամբ այս տեսակետը վարչապետը հայտնել է լրագրողներին, երբ հարց է հնչել Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կայացրած որոշման մասին։

Ըստ նրա պատերազմի մասին իր մտավախությունները չափազանցված չեն, քանի որ խնդիրներն ավելի են շատացել:

«Այս պայմաններում իմ գլխավոր մտահոգությունը` որպես կառավարության ղեկավար, և մեր ժողովրդի պատվերը խաղաղության, կայունության պահպանումն է ու մեր երկիրը փրկելը»,- նշել է վարչապետը:

Լրահոս