Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն են հայտնել Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ:
«Նախագահ Պուտինին եւ նախագահ Պորոշենկոյին կոչ եք անում լիարժեք կատարել իրենց պատրականությունները, բացահայտորեն եւ պարզ սատարել հրադադարի ռեժիմը»,- ասված է գերմանական նախարարների կաբինետի կայքում հրապարակված համատեղ հայտարարությունում, գրում է Ռոսբալտը:
Փարիզն ու Բեռլինը ցավով են նշում, որ Ուկրաինայի արեւելյան հատվածում անվտանգության հետ կապված իրադրությունն աննշան է բարելավվել չնայած «նորմանդական քառյակի» ձեռք բերած համաձայնությանը:
News.am
2