29 Հունիսի, 2020
ՀՀ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Նվեր Ծառուկյանին վարույթ իրականացնող մարմինը հրավիրել էր հարցաքննության, սակայն առողջական խնդրի պատճառով նա չի կարող ներկայանալ։

Նվեր Ծառուկյանի փաստաբանը գրությամբ մեզ հայտնել է՝ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել»,- տեղեկացրել է Եգանյանը:

kotayk

Լրահոս