26 Ապրիլի, 2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իհարկե, մենք առաջին հերթին քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և միակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Շոլցը։ «Ուստի ճիշտ է, որ դուք ուղիղ երկխոսություն եք վարում Նիկոլ Փաշինյանի հետ»,- Ալիևին դիմեց կանցլերը։

«Թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտել, որ երկարաժամկետ և ընդունելի լուծմանն աջակցելու Գերմանիայի առաջարկը մնում է ուժի մեջ, եթե բոլոր կողմերն իրենց հերթին դա ցանկանան»,- ասել է Շոլցը՝ կոչ անելով Բաքվին և Երևանին փոխզիջում գտնել։

Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ առաջին համաձայնագրի վերջին զեկույցները «խրախուսող» են, և անհրաժեշտ է «պահպանել այս թափը» և «հետագա համարձակ քայլեր ձեռնարկել»։

kotayk

Լրահոս