6 Մայիսի, 2024

Նիկոլ Փաշինյանը կնախագահի ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Եվրասիական տնտեսական միությունում նախագահող ՀՀ վարչապետը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8-ին Մոսկվայում։

«Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման օրվան», -նշել է նա։

Ավելի վաղ Ուշակովը հայտնել էր, որ նույն օրը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

kotayk

Լրահոս