26 Դեկտեմբերի, 2021

Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները դեկտեմբերի 24-ին տեղեկություն են ստացել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոսիկանության լրատվական ծառայությունից:

Հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերել  ու ՔՈԳՎ բերման են ենթարկել Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու, և անհետ կորել։

Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվել է, որ ծնողները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին հայտնել համապատասխան մարմիններին:

Սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվել է քրեական պատասխանատվության դաշտ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

kotayk

Լրահոս