8 Հոկտեմբերի, 2021
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին:

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 0 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում՝ 2 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` 1 թեկնածու:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 0, Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2, իսկ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2 դատավորի լիազորություններ:

Ներկայումս Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առկա է թվով 1 թափուր հաստիք:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ համալրման ենթակա թեկնածուների քանակը որոշվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտությամբ, որը տվյալ դեպքում 1 է:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քրեական դատարանի 2 (երկու) և Վերաքննիչ վարչական դատարանի 2 (երկու) դատավորի լիազորություն, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա է 1 (մեկ) թեկնածու, իսկ քրեական մասնագիտացման բաժնում 2 (երկու) թեկնածու:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ստորև ներկայացվող հաշվարկը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 1 (մեկ) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 1 (մեկ) թեկնածուով՝ հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

քաղաքացիական ԲԴմասնագիտացման բաժին՝ 1 թեկնածու – ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 1 + 202. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ + 2022թկանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 0,

– վարչական մասնագիտացման բաժին՝ 1 թեկնածու – ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 2 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 1:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Արձանագրել, որ առկա է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով արտահերթ համալրելու անհրաժեշտություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net
kotayk

Լրահոս