Լրահոս
-
Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը
-
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
-
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
-
Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը
-
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
-
Ծաղիկներ Լեո-Պարոնյան խաչմերուկում` ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված կնոջ
-
Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)
-
ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին
-
Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում
-
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը
-
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
-
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
-
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին
-
Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»
-
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
-
Ոստիկաններն կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
-
«Գնա՜ ստեղից, կպի գործիդ». ոստիկանը վիրավորեց ակցիան լուսաբանող լրագրողին
-
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ Շոլց
-
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
-
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»
-
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
-
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
-
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
-
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
-
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
-
«Ոչ թե Մեծ եղեռն, այլ՝ Ցեղասպանություն»․ քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
-
Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց
-
Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)
-
Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ Փաշինյանին
-
Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Վերջին տարիներին պարգևավճարների թեման հասարակության շրջանում միշտ էլ քննարկումների ու դժգոհությունների առիթ է տվել։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու, առանց այն էլ բարձր աշխատավարձեր ստացող պետական պաշտոնյաներն ամեն ամիս նաև ճոխ պարգևավճարներ պիտի ստանան՝ իրենց աշխատանքը կատարելու համար։
Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով գալիս էր իշխանության, հայտարարում էին, որ պատրաստ են նույնիսկ անվճար ծառայել ժողովրդին։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ոչ միայն պատրաստ չեն, այլև վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը, ժողովրդից թաքուն, բարձրաստիճան պաշտոնյաներին ամեն ամիս աշխատավարձին համարժեք նաև պարգևավճարներ է նշանակել՝ պետական բյուջեի հաշվին։
Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց իշխանություններն այդպես էլ չհրաժարվեցին իրենց պարգևավճարներից։
Թվում է, թե կառավարությունը վերջապես որոշել է լուծել պարգևավճարների հետ կապված խնդիրը. հաջորդ տարվա պետական բյուջեում արտաքուստ նվազեցրել են պարգևավճարներին հատկացվող գումարները։ Բայց այնպես են արել, որ դրանից ո՛չ շիշը վառվի, և ո՛չ էլ միսը։
Նվազեցրել են պարգևավճարների ֆոնդը, սակայն զուտ ձևական։ Նվազեցված գումարը պարգևավճարների տողից տեղափոխել են աշխատավարձի տողի տակ։
Պարզ ասած, փողը մի գրպանից հանել, դրել են մյուս գրպանը։ Ոչ մի տարբերություն չկա՝ պաշտոնյաները դա կստանան պարգևավճարի՞, թե՞ աշխատավարձի ձևով։
Ահա այս սկզբունքով են որոշել «լուծել» պարգևավճարների այդքան չարչրկված խնդիրը։ Իրականում դա արել են ժողովրդի աչքին թոզ փչելու համար։ Դրանով, ըստ էության, ոչ մի խնդիր էլ չի լուծվել։ Նախկինում նույն գումարը ստանում էին՝ որպես պարգևավճար, հիմա կստանան՝ որպես աշխատավարձ։
Եթե այս տարվա բյուջեով 19,1 մլրդ դրամ էր հատկացված պարգևավճարներին, հաջորդ տարի առաջարկվում է այն դարձնել 13,9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կրճատել 5,2 մլրդ դրամի չափով։ Բայց այդ գումարը կառավարությունը հատկացրել է ոչ այլ անհրաժեշտ ծախսերի կատարմանը, այլ ուղղել է նույն պետական պաշտոնյաների վարձատրությանը։
Պարգևավճարների գումարը հաջորդ տարվա բյուջեում կրճատել են, աշխատավարձինը՝ ավելացրել։ Ընդ որում, շատ ավելի մեծ չափով, քան կրճատվել է պարգևավճարների ֆոնդը։
Պետական մարմինների պահպանման ծախսերում աշխատավարձի ու հավելավճարների ֆոնդն այս տարվա բյուջեով նախատեսված է 69,2 մլրդ դրամի չափով։ Հաջորդ տարվա բյուջեով առաջարկվում է դարձնել 88,8 մլրդ դրամ։
Այս հավելումների շրջանակներում էլ նախատեսվում է հաջորդ տարի բարձրացնել պետական հատվածի աշխատավարձերը։
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում. առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ և դրանց գումարվող որոշակի պարգևավճարներ։ Երկրորդ դեպքում բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձին գումարվում են սահմանված հավելավճարները։ Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որն ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 հազար 140 դրամի չափով։ Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83,2 հազար դրամ։
Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով։ 2023թ. ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ են լինելու»,- հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը կառավարությունում ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների նախարարը։
Պարզ ասած, կառավարությունը սրանով պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից դարձրել է 83,2 հազար դրամ։
Այս փոփոխությամբ բազային աշխատավարձը ավելանում է գրեթե 26 տոկոսով։
Համեմատության համար ասենք, որ որոշել են նվազագույն աշխատավարձն ավելացնել 10 տոկոսով։
Բազային աշխատավարձի բարձրացման տեմպը 2,6 անգամով ավելի է, քան նվազագույն աշխատավարձինը։
Նվազագույն աշխատավարձը նախատեսվում է ավելացնել 7 հազար դրամով, պաշտոնյաների բազային աշխատավարձը՝ 17,1 հազար դրամով։ Կարծես նվազագույն աշխատավարձ ստացողներն ավելի լավ են ապրում, քան պետական պաշտոնյաները, որոնց համար աշխատավարձի ավելացման անհամեմատ ավելի բարձր տեմպ են ընտրել։
Բայց խնդիրը միայն դա չէ։ Նվազագույն ու բազային աշխատավարձերի բարձրացման տարբերությունը շատ ավելի ակնհայտ կդառնա, երբ ավելացնենք նաև գործակիցները։
Հայտնի է, որ բազային աշխատավարձ ասվածն ընդամենը հաշվարկային դրույքաչափ է։ Դրանից բացի, կան նաև պաշտոնային գործակիցներ, որոնցով բազմապատկվում է բազային աշխատավարձը՝ աշխատավարձերի չափը ստանալու համար։
Որպեսզի ասվածը պարզ լինի, բերենք նախարարի աշխատավարձի օրինակը։
Նախարարի պաշտոնային գործակիցը 12 է։ Աշխատավարձի չափը ստանալու համար այն բազմապատկում ենք բազային աշխատավարձով։ Այսինքն՝ 83,2 հազար դրամով։
Կստացվի, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից նախարարի աշխատավարձը կդառնա 998,4 հազար դրամ։ Այժմ 793,7 հազար դրամ է։ Կբարձրանա 204,7 հազար դրամով՝ պարգևավճարներն ու հավելավճարները սրա մեջ չեն մտնում։
Հիմա պատկերացրեք, նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա 7 հազարով, նախարարի աշխատավարձը՝ 204,7 հազար դրամով. 29 անգամ ավելի շատ, քան նվազագույն աշխատավարձի բարձրացումն է։
Հաջորդ տարի ահա այսպիսի «համաչափ» բարձրացումներ է առաջարկում կառավարությունը։
Նույնը նաև մյուս պետական պաշտոնյաների պարագայում է։
Եթե հիմա պատգամավորի պաշտոնային դրույքաչափը 661.000 դրամ է, կդառնա 832.000 դրամ։ Կավելանա 171 հազարով։
Մեկ այլ համեմատություն ևս հավանաբար արժե անել. կենսաթոշակները բարձրացրել են 3 հազար դրամով, նախարարի աշխատավարձը կբարձրացնեն 204,7 հազար դրամով։ Սա է այս կառավարության բերած արդարությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am