-Դուք ո՞վ եք, ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, որ եկել եք ռազմավարական օբյեկտում պատերազմական իրավիճակում կադրեր եք հրապարակում, իմ քույրիկին եք նկարել, որը համայնքապետարանի աշխատողների հանգստի համար սուրճ էր մատուցում։
-Բայց ո՞վ է ձեր քույրիկը, զարմացած հարցրել է Ասպրամը։
-Իմ քույրիկը իմ գործավարն է,-ասել է Դավիթ Դարգսյանը։ Նա «ռազմավարական «օբյեկտ» համայնքապետարանում «պատերազական իրավիճակում» նկարելու համար զանգահարել է ոստիկանության Դիլիջանի բաժին , որպեսզի աշխատակիցներ գան համայնքապետարան։ Ասպրամը համայնքի ղեկավարին տվել է իր հեռախոսը , ասելով, որ նա կարող է զննել այն, այնտեղ ոչ մի վտանգավոր նկար չկա: Սակայն համայնքի ղեկավարը հրաժարվել է։
Ասպրամը պատմեց, որ այդ ընթացքում համայնքի ղեկավարը հանկարծ փոխել է թեման, Ասպրամին դիմելով․
-Դուք իմ ուսուցչուհին եք եղել, ինձ գերմաներեն եք պարապել, ես դրա համար շնորհակալ եմ։
Զայրացած եւ զարմացած Ասպրամը դուրս է եկել համայնքապետի աշխատասենյակից։ Համայնքի ղեկավարի ահազանգից հետո համայնքապետարան են եկել Հաղարծնի տեղամասային տեսուչը եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի աշխատող։ Ոստիկանության Դիլիջանի բաժնում ոստիկանները նայել են Ասպրամի հեռախոսը, տեսել, որ այնտեղ նկարված ոչ մի ռազմավարական օբյեկտ կամ՝ ինչ-որ այլ նկար չկա եւ ծիծաղել են։ Ասպրամ Հայրապետյանը ասաց ,որ հենց Դավիթ Սարգսյանի նման ղեկավարների պատճառով է , որ Հայաստանն այժմ այս օրին է։ Նա շատ բան ներկայացեց Դիլիջանի համայնքապետանում տիրող վատթար վիճակի մասին, դրանց հետո կանդրադառնամ։
Հավելեմ, որ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող 38-ամյա Դավիթ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2021թ, փետրվարի 26-ին, նույն թվականի հոկտեմբերի 17-ի ն կայացած Դիլիջանի ավագանու ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից ընտրվել է խոշոր համայնքի ղեկավար։ Նա հայտնի է այն բանով, որ իր անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ «արու»։ Նա «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության անդամ է, այդ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավարը»։
Yerevan.today