Նման տեղեկությունները ստիպեց մեզ ուսումնասիրել Վարագյանի կողմից գլխավորած ավագանու ցուցակի անդամներից որոշների կենսագրությունը, նախ ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները` աչք է զարնում այն, որ Վարագյանի ցուցակում ընդգրկված են բավական թվով սոցապ ծառայության աշխատողներ, ովքեր ասոցացվում են մարդկանց թոշակների ու նպաստների հաշվին հարստանալու հետ, տվյալ ոլորտի աշխատակիցներից են օրինակ` Մուշեղ Մկրտչյանը, Մեսրոպ Վարագյանը, ում կնոջ դեմ հարուցվել էր քրեական գործ` կապված նույն ոլորտում ֆինանսական չարաշահումների հետ, որից հետո նա ազատվեց աշխատանքից, ցուցակում ընդգրկված է նաև նույն համակարգից Արտակ Չոպիկյանը:
Ի դեպ` մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթար Վարագյանի գլխավորած ցուցակում ընդգրկված մարդկանցից օրինակ Ոսկան Վարդանյանը և Արմեն Նիկողոսյանը (մականունը` Կուկու) ոչ իրենց, այլ փոխկապակցված անձանց անունով դեռևս քաղաքապետ աշխատող Վարագյանից ստացել են համայնքապատկան տարածքներ` հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ նշյալ բիզնեսներում աշխատանքի են տեղավորվում «զարմանալիորեն» հենց Վարագյանի ազգականները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում առ այն, որ այնուամենայնիվ իրավապահ համակարգը ռեյդներ է անելու Արթիկում, թե կոնկրետ ինչ գործերով, պարզ չէր, սակայն խոստացան, որ բավական թեժ է լինելու իրավիճակը:
Արթիկի մասին մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ այստեղ 30 տարի ոչինչ չի արվել ու քաղաքը սկսել է ստանալ խղճուկ տեսք, բայց արի ու տես, որ քաղաքի ու տարածաշրջանի զարգացման համար այդ շրջանի պատասխանատուները փոխանակ պատժված լինեին, կամ գոնե չկարողանային նայել իրենց համաքաղաքացիների աչքերի մեջ, ոչ միայն թեկնածու են, այլև կարողանում են նայել ջրափոսերի միջով դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաների ու նրանց ծնողների աչքերի մեջ: Թերևս մեղավորն ընտրողներն են»: