13 Հունվարի, 2022

Հայաստանի իշխանությունները, բազմիցս եմ ասել, կառավարվում են դրսից։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը։ Նրա համոզմամբ, ըստ էության, Ռուսաստան-Արևմուտք ընտրությունում ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են դեպի Թուրքիա։

«Տարվա վերջին ակտիվ պրոպագանդա էր իրականացվում, հայտարարվում էր, որ Թուրքիան ու Ադբեջանը մեզ համար վտանգ չեն ներկայացնում։ Այսօր փաստն այն է, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան Հայաստանի համար կենսական, էքզիստենցիալ վտանգներ են։ Իսկ ամենամեծ էքզիստենցիալ վտանգը թե´ Հայաստանի, թե´ ողջ հայության համար ներկայիս իշխանությունն է»,- հայտարարեց Շահնազարյանը։

 

kotayk

Լրահոս