8 Հունվարի, 2022

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն  գնում է դեպի կայունացում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ առումով  նա մտադիր է առաջիկա օրերին հանդես գալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնելու նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ՝ որպես կազմակերպության ներկայիս նախագահող:

Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ առաջարկը:

 

kotayk

Լրահոս