18 Ապրիլի, 2020

Ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ հղեց ժողովրդին։

Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։ Հատկանշական է, որ վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Առաջին ալիքը։

Վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, ով Factor.am-ին փոխանցել է, որ ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հանգամանքները պարզվում են, և հանրությանը տեղեկություն կներկայացվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս