21 Դեկտեմբերի, 2016

Հայ օգնության ֆոնդի աջակցության կենտրոնում Ամանորին ընդառաջ և կենտրոնի հոբելյանական տարվա կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել։ Հեքիաթի հերոսներն իրենց տոնական ծրագրով ուրախ միջավայր էին ապահովել ՀՕՖ-ի հոգածության ներքո գտնվող երեխաների համար։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանն ու գործարար Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանն իր թոռնուհու հետ։ Ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, նաև մշակույթի գործիչներ, մասնավորապես՝ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նաև դերասան-հաղորդավարներ։

Միջոցառման ավարտին Ջավահիր Ծառուկյանը՝ որպես երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհրդի անդամ և աջակից, նվերներ հանձնեց կենտրոնի երեխաներին։ Երեխաներն էլ իրենց նվերներն ունեին կենտրոնի բարեկամության խորհրդի անդամների համար՝ իրենց պատրաստած ձեռագործ խաղալիքների ու հուշանվերների տեսքով։ Նվերների շքերթն այսքանով չավարտվեց, քանզի վերջում էլ երեխաներին այցելեց Ձմեռ պապն ու ինքն էլ իր կողմից նվերներ բաժանեց երեխաներին։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս