mnews

24 Հուլիսի, 2018

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 5րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 NQ 574 համարանիշի ավտոմեքենան բախվել է կամրջակի բետոնե սյանը, ավտոմեքենայում էլ դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ՝ վարորդի նստատեղում, հայտնաբերել են 45-50 տարեկան տղամարդու դի։ Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ հնարավոր է՝ վարորդը սրտի կաթված է ստացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Փրկարարները ավտոմեքենայի միջից դուրս բերեցին դին։

kotayk

Լրահոս