30 Մայիսի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը բավական մեծ կարողությունների տեր մարդ է: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Դանիելյանը հայտարարագրել է 20 միլիոն դրամ, 242 հազար ամերիկյան դոլար և 148 հազար եվրո դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 8 միլիոն 694 հազար դրամ: Կինը՝ Էլզա Աղաբաբյանը, նույնպես հարուստ է: Նա հայտարարագրել է 32 միլիոն դրամ դրամական միջոցներ: Ըստ հայտարարագրի՝ նախորդ տարի եկամուտներ չի ունեցել:

Դանիելյանը 2009 թ. զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Չորս տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո նրան նշանակել են նույն դատարանի նախագահ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս