5 Ապրիլի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին և ներկա համայնքապետերի դեմ «սանձազերծված պայքարի» շրջանակներում իրավապահները լուրջ չարաշահումներ են բացահայտել Վայոց ձորի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է. «Վերմաշեն համայնքի նախկին ղեկավարի մասին է խոսքը, գնումների գործընթացի հետ է կապված: Ուսումնասիրության արդյունքում այնտեղ տեսել են ինչ-որ խնդիր:

Ցանկանում եմ ասել, որ մարզպետարանը իրավասություն չունի ստուգումներ կատարել: Այսինքն` գնումները ներկայացնում են մարզպետարան, մարզպետարանը դա օրենքով սահմանված կարգով կայքերում տեղադրում է, և այդ գնման արդյունքում, թե ինչ կարգի հարաբերություններ են մտնում, դա հետո ենք տեսնում, որ այդտեղ որոշակի խնդիրներ են առաջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս