3 Օգոստոսի, 2022

«4-րդ իշխանություն»-ը գրում է․

«Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: ․․․Օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ շարունակում են աշխատել Արցախի ղեկավարությունը, Պաշտպանության բանակի հրամանատարությունն ու ռուսական խաղաղապահ զորակազմը։ Արդեն երեք օր է արթնանում ենք Արցախից տարածվող նմանատիպ պաշտոնական հաղորդագրությունների ընթերցումով։

Հետո գալիս է կեսօրը, և հայկական մամուլում սկսում է գերակշռել կանխատեսումը կամ կարծիքը՝ պատերազմն անխուսափելի է։ Սկսում են քննարկել՝ ո՞ւմ է սա պետք, ո՞ր պետության շահերին է առնչվում հնարավոր պատերազմը, ով կզսպի այն, կամ կզսպի՞, թե՞ ոչ և այլն։ Մեր անելիքի մասին քննարկում, կարծիք, դատողություն չկա։ Իշխանավորներից շատերը արձակուրդում են, ընդդիմադիրները կրակն են ընկել «սեփական օրակարգ» կոչվածի ձեռքը։ ՀՀԿ-ն լռության ուխտի մեջ է։ Վանեցյանը եզդիներին է ցավակցում։ Իսկ Արցախում, կարելի է ասել, պատերազմ է, մինչդեռ Երևանում քաղաքական «էլիտան» արձակուրդում է, զինվորականը 44-օրյա պատերազմ է հետաքննում, իրավականը դատավոր ու դատախազ փոխել-վերանշանակելու փուլում է, օլիգարխիան սպասում է նոր բիզնես երազանքների իրականացմանը։ Հասարակական տրամադրությունների մասին նման իրավիճակում ավելի լավ է լռել։ Լողացող պատերազմի ռեժիմում ենք։ Բոլորս միասին, բայց իրականության տարբեր ընկալումներով»։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 

Լրահոս