3 Մայիսի, 2020
 Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ռեժիմը,դմփ-դմփ-հուի ժանրին հավատարիմ, միաբերան պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր: Այստեղ են ասել՝ իյա իրո՞ք…

Նախ, դեռ ամիսներ առաջ գեներալ Վանեցյանը հայտարարեց Փաշինյանի հանձնարարությամբ դեսպան Մինասյանի հետ հանդիպելու փաստի մասին: Փաշինյանն, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է, այս անգամ լռեց:

Հարգելիներս, բա հարցնեիք ձեր «վոժդին», թե այդ ի՞նչ նպատակով էր միջնորդավորված հանդիպումը այսօր արդեն իր կողմից քարկոծվող դեսպանի հետ:

Եվ երկրորդ. կարիք կա՞ հիշեցնելու ձեր ռեժիմի ապօրինությունները: Սիրով կօգնեմ Ձեզ այդ հարցում. ԱԺ պաշարում,դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում, Արցախի հերոսների ապօրինի կալանավորում ու սարքած գործեր … վկան հայտնի ձայնագրությունները) եւ այդպես շարունակ:

Մի աղմկեք,երբեմն լռությունն ավելի շահեկան է: Իսկ եթե ասելիք կա, ձեր սրտի վարչապետին հորդորեք, թող ինքը պատասխանի, Լավրովին էլ չմոռանա արձագանքել»:

kotayk

Լրահոս