28 Փետրվարի, 2017
«Կարևորն այն է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Այս երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ նույն արդյունքի մասին ենք խոսելու՝ Հայաստանն այլևս որևէ զիջման չի գնալու, այլ ճանապարհ չկա։ Հայերը տեսան, որ ինչ-որ առումով Ռուսաստանը չի շարունակելու թուլացնել Հայաստանին, և հայերը, բարեբախտաբար, օգտագործում են այդ հանգամանքը։

Հայերը, մեր տղաներն անցյալ տարի ցույց տվեցին, որ շատ զորավոր, շատ պինդ դիմադրություն կարող են ցույց տալ, և ռուսները ստիպված են այդ գործոնը հաշվի առ-նել»,֊ թերթի թղթակցի հեա զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոաությունների կենտրոնի ւիորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմն անհրաժեշտության դեպքում կկիրառի Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» համակարգերը։ Կայծ Մինասյանը նշել է, որ ռուսական կողմի վերջին բոլոր հայտարարություններից պարզ դարձավ, որ Հայաստանի տկարացումը չի ծառայում իրենց շահերին, փոքր-ինչ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ` ոչ միայն «Իսկանդերը» փոխադրելով, զենք մատակարարելով Հւսյաստանին, այլ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքն ավելի լայն կոնտեքստով։

 

kotayk

Լրահոս