27 Հունիսի, 2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության կենթարկվի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիսոտւմ այս պահին քննարկվում է Վճռաբեկ դատարանի նորաստեղծ պալատների դատական կազմերի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Թեկնածուներին, սակայն, ներկայացնում է ոչ թե Գագիկ Ջհանգիրյանը, այլ ԲԴԽ անդամներից Դավիթ Խաչատուրյանը։

Խաչատուրյանը պարզաբանեց, որ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ, և այս պահին նրան վիրահատում են կամ գուցե արդեն վիրահատել են։

kotayk

Լրահոս