23 Մայիսի, 2022

Time ամսագիրը հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում ներառվել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Զելենսկու մասին նյութում ասել է, որ «Միացյալ Նահանգների, դաշնակիցների և գործընկերների աջակցությամբ նա իր հետքը թողեց պատմության մեջ և ապացուցեց աշխարհին, որ Ուկրաինան կդիմանա, և նրա ժողովուրդն ի վերջո կհասնի այն ժողովրդավարական ապագային, որը վաղուց էր ցանկանում»։

Ըստ Time-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ներկայացված անձերի թվում են ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, դերասանուհիներ Սառա Ջեսիկա Փարքերը, Ամանդա Սեյֆրիդը, Միլա Կունիսը, դերասան Չենինգ Տատումը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, երգչուհի Ադելը և այլք։

Պուտինի վերաբերյալ մեկնաբանության հեղինակը բլոգեր Ալեքսեյ Նավալնին է։

kotayk

Լրահոս