26 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ HOVO մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․Հ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

kotayk

Լրահոս