Մենք փորձեցինք դեպքերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ԱԱԾ-ից և Բարձրագույն դատական խորհրդից, սակայն փոխանցեցին, որ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն հաղորդելու:
Թեև դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչու են Սնանկության դատարանի դատավորները հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, սակայն, ըստ մամուլում տարածված լուրերի, այն կապված է Գևորգ Նարինյանի վարույթում քննվող Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված սնանկության գործի հետ, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ ինչ-որ մեկի գույքը խլելու հետ։ Ըստ լուրերի՝ խուզարկություններ են կատարվել սնանկության 3 և վարչական դատարանի 1 դատավորի աշխատասենյակում, որոնք հարցաքննվել են հենց իրենց աշխատասենյակներում։