5 Սեպտեմբերի, 2021

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Գոռ Միքայելյանը։

Նրա խոսքով` դեռեւս Վերաքննիչի որոշումը չի ստացել, որպեսզի բողոքարկի Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել նրան կալանավորելու առաջին ատյանի որոշումը։

Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երեւանի Ամիրյան փողոցում  երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

 

 

kotayk

Լրահոս