25 Հունիսի, 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է ՍԴ ներկայացված դիմում-միջնորդությունը․

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՂ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ
ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1,606

ԴԻՄՈՒՄ-ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
(«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Բարձր Դատարան, սույնով Ձեզ է ներկայացվում, միջնորդություն (դիմում) 2019 թվականի մայիս և հունիս ամիսներին իմ կողմից որպես Ռ.Ս. Քոչարյանի ներկայացուցիչ՝ լիազորագրի հիման վրա որը գործում առկա է, ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու և նույն դրույթի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումները, որոնք 2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴԱՈ-60 և 61 աշխատակարգային որոշումներով վարույթ էին ընդունվել՝ հետ վերցնելու վերաբերյալ:

Ի թիվս այլի սույն դիմումի հիմք է հանդիսանում՝ սահմանադրական վերահսկողության սուբյեկտների կողմից իրենց սահմանադրական պարտականության կատարման, Սահմանադրության գերակայության երաշխավորման նպաստելու սահմանադրական պարտականության կատարման առկախումը սույն գործի քննությունից:

Մասնավորապես ս.թ. հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Է. Մարուքյանը և Տ. Սիմոնյանը հայտարարեցին, որ կմիանան Սահմանադրական դատարան դիմելու պագամավորական նախաձեռնության գործընթացին /միաժամանակ որակելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտը ակնհայտ հակասահմանադրական/ միայն Սահմանադրական դատարանում Ռ.Ս. Քոչարյանի գործի քննության ավարտից հետո: Անընդունելի են նման շահարկումները սահմանադրական պարտականությունների կատարման հաշվին:

Միջնորդության իրավական հիմքը հանդիսանում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները համաձայն որի՝ «Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը…» և դրա իրացման համար նշյալ հիմնավորումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով դիմում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումները հետ վերցնելու խնդրանքով:
ԴԻՄՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝
Ա. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ, ի.գ.թ.
25.06.2020թ.»:

kotayk

Լրահոս