Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող, փաստացի չեն կարողանալու օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից։
«Եվ մենք չունենք գործիք իրենց նույնականացնելու համար։ Մենք ո՞նց իմանանք՝ մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել։ Եթե նույնիսկ որևէ մեկն ասի՝ գիտեք, ես աշխատել եմ, բայց չի արձանագրվել իմ աշխատանքը, մենք ո՞նց համոզվենք այդ տեղեկատվության հավաստիության մեջ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քաղաքացիներին դիմել Պետական եկամուտների կոմիտե։ «Այն քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ աշխատել են և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե քաղաքացիներին հնարավոր լինի ներառել ծրագրերում։ Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի և քաղաքացիները, գործատուները հասկանան, թե ինչ պրոբլեմ են առաջացրել իրենց աշխատողների համար, գուցե նրանք էլ ինքնահայտարարագրման կամ ինքնախոստովանության պրոցես անցնեն»,- ասաց վարչապետը։