6 Ապրիլի, 2020

«Ուրբաթ օրվանից վստահաբար մենք օրը 1000 թեստ ենք անելու»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բնակչության համատարած թեստավորման վերաբերյալ հարցին:

«Բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում՝ շուրջ 70 հազարի: Գիտական ընկերություններից մեկի հետ քննարկում ենք տեղական թեստեր արտադրելու հարցը:

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին» կհատկացվի 550 հազար դոլարի փոխհատուցում, որ կազմակերպվի տեղական թեստերի արտադրություն: Այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել»,- հայտնեց վարչապետը:

 

kotayk

Լրահոս