7 Հուլիսի, 2020

Արդեն երկու օր է, որ ֆեյսբուքի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում է Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի կողմից իր և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսակցության ձայնագրությունը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Ներսես Պողոսյանն անդրադառնալով զանգի նախապատմությանը հայտնեց, որ ամեն ինչ սկսել է Գևորգ Պետրոսյանի այն գրառումից, որով հայտնել էր. «Խալադելնիկս, տելեվիզրս վերցնեմ իջնեմ բակ ման գալու, բայց դիմակ չեմ կրելու, որը Ազգային ժողովի ատգամավորին վայել գրառման ձև չէ։ Այդ գրառման հետ կապված ես իրեն գրել էի. «եղբայր Ազգային ժողովի պատգամավոր ես», հետո էդ գրառմանս հետ կապված եղել է փոքրիկ խոսակցություն ու պայմանավորվածություն, որ ինքը պետք է անձնապես մարդկանց ընտանիքներին չվիրավորի, ես էլ իրեն չեմ վիրավորի։ Հետո անցնում է մի քանի օր, տեսնում եմ Գևորգ Պետրոսյանի ընտանիքի անդամներին՝ աղջկան, կնոջը մի ստահակ հայհոյել է, չգիտեմ ով, ես դրանց մարդ չեմ համարում։ Գևորգ Պետրոսյանը նոր գրառում է անում ու բառացի ասում է. «Արա Նիկոլ, էս քֆուրները ուղղորդում եմ քո ընտանիք»։ Որ պայմանավորվել էինք ոչինչ չենք գրում իրար, զանգում եմ, նորմալ խոսում եմ, ու էդտեղից չգիտես ինչի ինքը հիշում է Գևորիկի թեման, որը վաղուց ավարտված է, այդ խոսակցության ընթացքում ես իրեն Գևորիկ չեմ ասել, այդ Գևորիկը ես իրեն ասել էի որոշ ժամանակ առաջ։ Հեռախոսազանգի ընթացքում թեժ վիճաբանություն է լինում»։

Նա նաև նշեց, որ հեռախոսազանգից հետո հանդիպել են։

Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են ուղղորդված զանգելու մեջ՝ նա արձագանքեց. «Չգիտեմ, ինքն ասել է, թե ես իրեն խոստովանել եմ, որ ինձ ստիպել են, ինձ ուղղորդել են, որ զանգահարեմ իրեն, հետո էդ զանգը տեղադրեմ, ես իմ էջով էլ անդրադարձել եմ, որ մեր կուսակցությունը հիմնվել է գաղափարի շուրջ, ոչ թե ղազագրերի հիման վրա, ես չեմ ասում որ Գևորգ Պետրոսյանը ղազագիր է ստորագրել, բայց երևի մտածում են, որ մեր մոտ էլ են ղազագրերով առաջնորդվում։ Ուղղակի բնական էր, որ եթե անդրադառնում են երկրի վարչապետի ընտանիքին, նման արձագանք լինելու էր»։

Հարցին՝ տեղյակ պահել եք խմբակցության անդամներին, որ պատրաստվում եք Գևորգ Պետրոսյանին զանգել, հանդիպել՝ Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, ես որպես քաղաքացի տեսել եմ, վատ վերաբերմունք ուղղված երկրի վարչապետին, զանգել եմ»։

Անդրադառնալով հարցին՝ թե մյուս բոլոր քննադատողներին էլ եք գրում, զանգում, փորձում որևէ կերպ սաստել կամ հաշվեհարդար տեսնել՝ նա պատասխանեց. «Առողջ քննադատությունը օգնում է իշխանությանը, անթերի մարդ չկա, անթերի կառավարություն չկա ամբողջ աշխարհում, այլ հարց է առողջ քննադատությունը, այլ հարց է ընտանիքներին վիրավորելը։ Ես դա քննադատություն չեմ համարում, ես դա համարում եմ դավաճանություն երկրի հանդեպ։

Հարցին՝ ինչո՞ւ իշխող քաղաքական ուժից, որի թիմն ի դեպ բավականին մեծ է, միայն դուք արձագանքեցիք Գևորգ Պետորսյանին՝ փոխթաղապետը պատասխանեց. «Ես ինչ իմանամ մյուսները խի չեն անդրադարձել, կամ չեմ ասում, որ չեն անդրադարձել, ամեն մարդ մի ձև է անդրադարձել ուղղակի»։

Նա նաև նշեց, որ չի հիշում, թե նախկինում նման դեպք եղած լինի, որ ֆեյսբուքյան հարթակում գրված մեկնաբանության կամ հրապարակման համար որևէ մեկին զանգի կամ հանդիպի, բայց եղել են դեպքեր, որ հաղորդագրության միջոցով իր կարծիքն է հայտնել, որ սիրուն չի, չի կարելի ընտանիքին վիրավորել։

Անդրադառնալով իր լուսանկարը տարածելուն, նա նշեց, որ էժանագին մանիպուլացիաների են անցել. «Ընկերներս հրավիրել էին Սևանի ափին խնջույքի, դրանից նկար են հրապարակում, ես դրանից չեմ ամաչում, նորմալ երևույթ է, ես չգիտեմ այդ նկարով ինչ էին ուզում ասել, բայց երևի իրենք կյանքում խորոված չեն կերել, կամ փողկապով են գնում անտառում խորոված ուտելու, դա իրենց չտեսության աստիճանն է երևում։ Այդ իմ նկարի մեկնաբանություններում հայհոյել են ինձ ու իմ ընտանիքին, ես դրանցով կզբաղվեմ, ի նկատի ունեմ պատկան մարմինները կզբաղվեն»։

kotayk

Լրահոս