29 Մայիսի, 2019
Արթուր Վաղարշյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Պատգամավորները կողմ չեն քվեարկել նրա թեկնածությանը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 88-ը, քվեատուփում առկա է եղել նույնքանը: Նրա խոսքով՝ դրանցից անվավեր են ճանաչվել 5-ը:

«Կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 53-ը»,- նշեց Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։

 

kotayk

Լրահոս