27 Հուլիսի, 2021
Երեկ՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Մելոյանը Շողակաթ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ռակետա»  կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով  բախվել է վագոն-տնակի պատին:

Վթարի հետևանքով Ա. Մելոյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Միլենա  Բաբասիևան  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյահի, դասաի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական  աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com

kotayk

Լրահոս