8 Հունվարի, 2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 45-ամյա տղամարդը, 2020 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ հարվածել է նույն մարզի բնակիչներ՝ 1994թ. և 2003թ. ծնված եղբայրներին: Նրանցից 17-ամյա երիտասարդին պատճառել է ծակած-կտրած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, իսկ 26-ամյա եղբորը՝ կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1975թ. ծնված Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս