Այսօր` օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։20-ի սահմաններում Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց բախվել են 67-ամյա Սողոմոն Պետրոսյանի վարած «Գազել» մակնիշի և 21-ամյա Էդվարդ Շահբազյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
«Գազելի» վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ, անցնելով համապատասխան բուժզննում, հրաժարվել է մնալ հիվանդանոցում` հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի հաղորդմամբ, «Գազելը» սպասարկում է թիվ 42 երթուղին։
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Գազելի» վարորդը, ով բախվել է կայանված Opel-ին և կողաշրջվել։–0–