7 Մայիսի, 2024
Եթե իշխող կուսակցությունից մեկն էլ գա ու հայտարարի միանում ենք, մենք պետք է ողջունենք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ով կգա կմիավորվի լուռ, հանգիստ, հավասարակշռված իր գործը կանի, մեր քույրն ու եղբայրն է։ Ով կգա կսադրի, կպառակտի մեզ հետ կապ չունի: Պետք է համերաշխ լինենք»,- նշեց Գառնիկ Դանիելյանը:

Ըստ նրա այս պահին շատ մտահոգիչ ու լարված իրավիճակ է Տավուշում, Ծաղկավանք գյուղից զանգեցին ասացին, որ Ծաղկավանք գյուղի ներքևի հատվածում էլ են շարժեր նկատվում, գյուղերի թիվն ավելանում է։ Հայերի արյունով ականազերծում են այդ գյուղերը։ Այս պահին Կիրանց-Ծաղկավանք հատվածում են ականազերծում իրականացնում:

«Մինչև հիմա այդ պատերազմի դուռը իրենք բացել են ու չեն էլ փակել։ Հիմա ՔՊ-ի սիրելի ադրբեջանցի զինվորները այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են, որ ասում էինք հատուկ նշանակության ստորաբաժանումները, «Յաշմա» և «Կոմանդո» բերելու են և տեղակայեն երեկ արդեն տեսանյութերը տեսանք։

Ռամիլ սաֆարովի տիպի ահաբեկիչները կբնակեցվեն հայկական գյուղերի մոտ, իբր սեփական անվտանգության համար։ Իշխանությունների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիվ քաղաքացիները կպաշտպանեն իրենց պատիվը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը»,- ասաց նա:

 

 

 

Լրահոս