21 Նոյեմբերի, 2018

Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք: Այս մասին  այսօր Ապարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կկտրենք։ Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5000, 10 000 կամ 20 000 դրամ, տո թեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի, դա բացարձակ արժեք է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կոչ արեց՝ ոչ մեկին թույլ չտալ, որ ասեն, թե ում ընտրեն, ով ուզում է լինի, գործատու, ղեկավար, նշելով, որ ինքն անգամ իր ընտանիքի անդամներից չի հարցրել, թե ումն են ընտրելու։

 

 

kotayk

Լրահոս