24 Հոկտեմբերի, 2018
  «Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ մինչև տարվա վերջ աշխատանքից «լավով» ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում են Արթիկի, Մարալիկի, Գավառի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր։

Մասնավորապես՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի օրերը հաշված են, քանի որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ խախտումներ և եղել են սկանդալային դեպքեր, մասնավորապես` «ժուչոկներ» տեղադրելու հայտնի գործը։

Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս ՔՊ Արթիկի կառույցի երիտասարդները սկսելու են քաղաքապետի պաշտոնանկության պահանջով ակցիաներ անցկացնել։

Հիշեցնենք, որ Վարագյանի անունը մշտապես կապված է եղել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս