28 Օգոստոսի, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են և միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ:

Մեզ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում այդ գրասենյակների ղեկավարներն աշխատում են ՊԵԿ բարձրաստիան մի պաշտոնյայի ուղղությամբ, որը սեր ունի աննախադեպ մեծ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարել։։

Եթե ԱԱԾ-ն մի քիչ հետևողական լինի, ապա չի բացառվում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ սկանդալը այդ դեպքի համեմատությամբ զավեշտ թվա։ Էլ ավելի հետևողականության արդյունքում կարող է ծնվել ապօրինի հարստացման հոդվածով հերթական քրեական գործը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

kotayk

Լրահոս