mnews

23 Մայիսի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և այն ուղարկվել է դատարան: Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված: Մասնավորապես նրանցից չորսին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար:

Բայց հետաքրքիրն այն է, որ հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվել: Ու սա այն դեպքում, երբ ՊՊԾ գունդը գրավելուց հետո խմբավորման անդամները տարածքից չեն հեռացել, գտնվել են իրավապահների տեսադաշտում, ասել է, թե գումարը որևէ կերպ դուրս չի եկել ՊՊԾ գնդի տարածքից և չի ծախսվել:

Այդ գումարը չի հայտնաբերվել նաև խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրականացված խուզարկությունների ժամանակ (այս առումով անտրամաբանական է նաև գումարը առավել քան ապահով վայրում թաքցնելու տարբերակը, երբ խմբավորման անդամները գիտեին, որ հանձնվելուց հետո երկար տարիների բանտարկություն է իրենց սպասվում):

Ու հարց է առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է նրանց նման մեղադրանք առաջադրվել, եթե չկա գողոնը: Իսկ միգուցե այն մեջ-մեջ են արել բոլորովին այլ մարդիկ, ոչ խմբավորման կազմից: Ամեն դեպքում այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ դատարանում, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ՀՔԾ-ն, այդպես էլ այս ընթացքում չի պատասխանել «ո՞ւր է գողոնը» հարցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս