25 Հունվարի, 2019

«Իրավունք» թերթը գրում է.

«Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ և «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում:

Եվ մինչ սոցցանցերում այս ամենի շուրջ անեկդոտներ և պատմում, պարզվում է՝ նոր իշխանությունները բավական շոյվել են այս ամենից, եւ Ս. Ալեքսանյանի ջանքերը տվել են իր դրական արդյունքները:

ՀՀ հարկային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը սկսել է ավելի քիչ պետական հարկ վճարել, քան վճարում էր նախորդ տարիներին՝ նախկին իշխանությունների օրոք:

Փաստորեն, հեղափոխությունը ում-ում, բայց այսօրվա իշխանությունների կողմից ամենաքննադատված ու օլիգարխ համարվող Ալեքսանյանի համար խիստ արդյունավետ եղավ»:

Մանրամասերըն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս