8 Նոյեմբերի, 2019

Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում  վաղ առավոտից գարնանային եռուզեռ էր:Տեղական Ինքնակառավարման Մարմինների օրվան ընդառաջ, այսօր՝նոյեմբերի 8-ին Լեռնանիստ համայնքում տեղի  ունենացավ ծառատունկ։Գյուղի բնակիչները համայնքի ղեկավար  Արտյոմ Հայրապետյանի գլխավորությամբ՝ մեծ ոգևորությամբ ու աշխուժությամբ ծառատունկի աշխատանքներ իրականացրեցին: Լեռնանիստում տնկվեց արագ աճող  շուրջ բարդու 500 հատ տնկիներ՝ Երևան-Սևան մայրուղուց դեպի Լեռնանիստ տանող ճանապարհի աջ և ձախ հատվածներում։  Համայնքի ղեկավարի խոսքերով, ծառատունկին զուգահեռ, նաև առաջին ջրման աշխատանքներն են կատարվելու: Արտյոմ Հայրապետյանը վստահ է, որ բոլոր տնկիները ցանկալի կպչողականություն կապահովեն, որովհետև նպատակը բարի է և դրվել են մեծ սիրով: Հարկ է նշել, որ տվյալ միջոցառմանը մասնակցություն ունեցան նաև «Վեգա» խանութների ցանցի ներկայացուցիչները:

Նորատունկերը երկու անգամ էլ կջրվեն հունիս և օգոստոս ամիսներին ու մեծ արագությամբ հասակ կառնեն, համայնքի զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը միտված համանման նախաձեռնությունները լինելու են շարունակական,-ասաց համայնքի ղեկավարը:-Պարոն Հայրապետյան Լեռնանիստում փորձում եք զարգացնել ձմեռային տուրիզմը:

-Այո,խստաշունչ ու ձնառատ ձմեռ ունեցող Լեռնանիստում  փորձում ենք զարգացնել ձմեռային տուրիզմը, և արդեն իսկ հաջողություններ են արձանագրվել: Ընթացիկ տարում մոտ 3 հազար զբոսաշրջիկի հյուրընկալեցին Լեռնանիստում:Գյուղում փոքր ճոպանուղի ենք կառուցել, ինչը տուրիզմի զարգացման շատ լավ հնարավորություններ կստեղծի:

Լեռնանիստը բարձր լեռնային գյուղ է, 2000 մ բարձրության վրա, և քանի որ ձյունաշատ ձմեռներ ենք ունենում, ուստի ձմեռային տուրիզմի զարգացումն առավել հեռանկարային է: Ճոպանուղին «Բուգել» է կոչվում, որ մարդկանց սահնակների, դահուկների հետ բարձրացնում է սարի գագաթ, որտեղից արդեն ամեն մեկը սահելով իր սահադաշտից իջնում է: Ոլորտի զարգացման առումով ներդրումային բավականին ծրագրեր ունենք, ինչի շրջանակում կկառուցենք նաև հյուրատներ: Ի դեպ երկուսն արդեն պատրաստ են:Լեռնանիստ գյուղը իմ ծննդավայրն է ,այստեղ կատարվող ամեն մի ներդրում մեծ ջանքեր է պահանջում և դա անում եմ մեծ ոգևորությամբ:Ցանկանում եմ նշել ,որ Կոտայքի մնարզպետը՝  Ռոմանոս Պետրոսյանը, նույնպես մեզ օգնում է տարբեր հարցերում և  հնարավորինս  ընդառաջում:

Արտյոմ Հայրապետյանը, որ 2013 թվականից է ղեկավարում համայնքը, ամենակարևոր ձեռքբերումը մարդկանց համախմբվածությունն ապահովելն է համարում, միասնականությունն ու համերաշխությունը: Հաջորդը, ըստ նրա, գյուղը մաքուր պահելն է, սանիտարական պատշաճ վիճակը, ինչը հաջողվում է իրեն: Մնացածը` ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ամբուլատորիայի կառուցում և այլն, այսպես ասած, մեծ ընտանիքը զարգացնելու, շենացնելու ընթացիկ խնդիրներ են, որոնք ժամանակի ընթացքում գտել են իրենց լուծումը: Ամենօրյա աշխատանքով փորձում են առավելագույն արդյունք ապահովել: Բացի վերոնշյալից, անասունների խմելու ջրի հարցն է լուծվել (խմոցներ են կառուցվել), թանգարան են հիմնել: Վերանորոգման աշխատանքներ են տարել մանկապարտեզում, կահույքի ապահովման հարցը լուծել: Մասնակի վերանորոգումներ են կատարել: Համագյուղացիների շնորհիվ վերակառուցվել են մատուռներ, եկեղեցիներ: Գյուղի մուտքն են կառուցել:

Mnews.am

 

kotayk

Լրահոս