20 Սեպտեմբերի, 2020

Հեղինակ՝ Հակոբ Ճաղարյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում` ՀՀ Կառավարության A-319CJ օդանավը ներկելուց հետո, բազմապիսի լուրեր են տարածվում ներկելու համար վճարված գումարի շուրջ:

Չէի անդրադառնա դրան, եթե լրատվամիջոցնեն ինձ բազմիցս դիմած չլինեյին, ներկելու արժեքին գնահատական տալու հարցով:

Իսկ նախորդ օրը 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեր: Չգիտեմ ինչ մասնագիտական տրամաբանությամբ, նույն թեմայի մեջ շոշափելով նաև այդ օդանավի տեխնիկական վիճակը և վարձակալված օդանավով վարչապետի մեկ տարի առաջ ԱՄՆ կատարած այցը…

Հիմա հերթականությամբ`

1. Օդանավերը ներկվում են կամ տեխնիկական պահանջներով, կամ օդանավի տարբերանշանները փոխելու պատճառով: Տեխնիկական պատճառները նախորդ ներկածածկույթի քայքայումն ու վնասվածությունն է, որը զգալիորեն վատթարեցնում է օդանավի աէրոդինմիկան, պատճառ հանդիսանում վառելիքի ավելորդ ծախսի, որը կարող է հասնել 8-10% ավելացման:

Էդպիսի դեպքերում նախորդ ներկածածկույթը մաքրում են մինչև մետաղ, հարթեցնում, նոր գրունտ և նոր ներկածածկույթ անում:

Արժեքի այլ բաղադրիչ է ներկի տեսակը և որակը:

ԵՍ ՉԳԻՏԵՄ, թե ինչ պատճառներով է թարմացվել օդանավի ներկը:Ինչպես նաև չգիտեմ, թե ինչ ծավալի ներկարարական աշխատանք է արվել:Չգիտեմ ինչ ներկ է օգտագործվել…

Էս հարցերի պատասխանը կարող են տալ միայն տեխսպասարկող ձեռնարկությունն ու կառավարությունը:

2. 5-րդ ալիքը էպիզոդներ ցուցադրեց, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` օդանավի տարիքի պատճառով, նրա թռիչքային պիտանելիության վրա պահանջվող զգալի գումարների պահանջին, վարչապետի նախկին խորհրդականը հակադարձել է, որ օդանավը գտնվում է լավ տեխնիկական վիճակում…

Այստեղ հակասություն չկա:

Օդանավը կարող է գտնվել թռիչքային պիտանելիության, լավ վիճակում, նրա տեխսպասարկման վրա ավելի թարմ օդանավի ծախսերից ավել ծախս կատարելու պարագայում : Կա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցում, կամ ամեն գնով սկանդալ ստեղծելու մեծ ցանկություն: Ես երբեք չեմ խուսափել առողջ, կառուցողական քննադատությունից:

Հիմա էլ պատրաստում եմ հերթական հաղորդումը: Բայց ինձ, օդանավ ներկելու, կամ անիվներ փոխելու շուրջ խոսակցությունները սկանդալի վերածելու գործընթացին ներգրավելը, վստահեցնում եմ, ժամանակի և ուշադրության անիմաստ կորուստ է:

Վարչապետի խորհրդականի պաշտոնից իմ հրաժարականի հիմքում դեղին մամուլ ստեղծելու նպատակ չի եղել: Ես ազատորեն արտահայտվում եմ ավիացիային վերաբերվող բոլոր խնդիրների շուրջ:

Բայց միայն իմ մասնագիտական հարթակում: Ինչը և խորհուրդ կտայի լրագրողներից շատերին:

2020-09-19_23-35-22.jpg

 

 

kotayk

Լրահոս