30 Սեպտեմբերի, 2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ հոդվածի համաձայն՝ «Դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության»:

Տա Աստված…

Բայց մի տեսակ տպավորություն է, որ երբեմն առանձին դատավորներ դատավճիռներ են արձակում ( չեմ կարող ասել՝ «վնգստում», քանի որ դա ասելու և անպատիժ մնալու համար առնվազն պետք է լինել ՀՀ Վարչապետ)՝ ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի Հանրապետության…

Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ հանուն ում կամ ինչի են դատավճիռներ ու որոշումներ կայացնում նոր Հայաստանի թավշյա դատավորները…»:

 

kotayk

Լրահոս