mnews

4 Մայիսի, 2017

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու՝ Սերժ Սարգսյանի առաջարկը: Այդ պաշտոնը թափուր է մնացել Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո։

Մերժման հիմնավորումը եղել է այն, որ դեռ անհայտ է, թե 2018 թվականին ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այսինքն՝ նորից անորոշություն կմտնի նրա ծրագրերում:

Աբրահամյանը նպատակադրվել է այս մեկ տարում ամրապնդել իր դիրքերը, որպեսզի 2018 թվականին ավելի լուրջ հավակնություններով եւ ավելի ամուր դիրքերից կարողանա հանդես գալ: Ի դեպ, ապրիլի 24-ին էլ Հովիկ Աբրահամյանը բավական զուսպ խոսեց իշխանությունների և իր ծրագրերի մասին՝ չօգտագործելով «գետերի և առվակների» հայտնի հռետորաբանությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս